Իրանը այս շաբաթ հանդիպում է խնդրել, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիտը՝ վերահաստատելով ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփը խոսքերը։
«Վիտկոֆֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների համար։ Այս բարձր մակարդակի բանակցությունների շրջանակներում տեղի կունենան տեխնիկական քննարկումներ։ Մենք հարգում ենք հրադադարի համաձայնագրի մեր մասը»,- ասել է Լեւիտը։
Սպիտակ տան մամուլի քարտուղարե նաև անդրադարձել է Իրան-ԱՄՆ վերջին բախումներին՝ նշելով, որ հարձակումներ են եղել առևտրային նավերի վրա, և ամերիկյան կողմն արձագանքել է։ «Բռնությանը բռնությամբ կպատասխանենք», – ասել է Քերոլայն Լեւիտը։