«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասին

Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը հայտնել է իտալացի մասնագետ Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։

Իտալացին կնքել է 3 տարվա պայմանագիր` մինչև 2029 թվականի ամառը։

Մարեսկայի համար սա կլինի նրա երրորդ շրջանը ակումբում: Իտալացին եղել է իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլայի օգնականներից մեկը։

««Մանչեսթեր Սիթին» այն ակումբն է, որը ես շատ լավ գիտեմ, և այս թիմը մարզելը հիանալի հնարավորություն է ինձ համար», – նշել է Մարեսկան։

Leave a comment