https://arm.sputniknews.ru/20260629/rusakan-razmabazaji-kargavitshaki-veranajman-masin-erevanic-azdanshan-chi-stacvel-galuzin-103983172.html
Ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման մասին Երևանից ազդանշան չի ստացվել. Գալուզին
Ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման մասին Երևանից ազդանշան չի ստացվել. Գալուզին
Sputnik Արմենիա
Ռուսական բազան եղել և մնում է Հայաստանի ու Հարավային Կովկասի անվտանգության կարևոր գործոն։ 29.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-29T17:00+0400
2026-06-29T17:00+0400
2026-06-29T17:04+0400
գյումրի
գյումրու 102–րդ ռազմաբազա
միխայիլ գալուզին
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
զվարճալի տեսանյութ
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1d/103982067_0:0:1920:1080_1920x0_80_0_0_c6187a60d9cabe067f3368e7ffb4351a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման մասին Հայաստանի կողմից ազդանշաններ դեռ չեն ստացվել։ RTVI-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։Նա հավելել է, որ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր և որոշ արևմտամետ ՀԿ-ներ փորձում են բացասական երանգ հաղորդել ռուսական ռազմական ներկայությանը, այն գրեթե որպես օկուպացիայի ինչ-որ գործիք ներկայացնել կամ «Հայաստանի հանդեպ անբարյացակամության» ինչ-որ հավաստիք։Փոխնախարարը, սակայն, վստահություն է հայտնել, որ այդ բոլոր փորձերն ապարդյուն են և հակասում են տեղի բնակչության բարյացակամ վերաբերմունքին ռուսական ռազմակայանի նկատմամբ։Նախադրյալներ չկան, որ ռուսական ռազմաբազան չլինի Հայաստանում. ՇոյգուՀիշեցնենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանում տեղակայված է Մոսկվայի և Երևանի միջև 1995թ. կնքված միջպետական պայմանագրի համաձայն: ՌԴ-ն և Հայաստանը 2010թ. օգոստոսի 20-ին երկարաձգել են բազայի տեղակայման մասին պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2044թ.: Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի օդային բաղադրիչը Երևանում տեղակայված «Էրեբունի» ավիաբազան է: Ավիաբազայի անձնակազմը հակաօդային պաշտպանության մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ պետությունների ՀՕՊ միացյալ համակարգում:
գյումրի
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1d/103982067_180:0:1620:1080_1920x0_80_0_0_36ae777995d8c46231bd87fd7eb88658.jpg.webp
գյումրի, գյումրու 102–րդ ռազմաբազա, միխայիլ գալուզին, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, զվարճալի տեսանյութ, տեսանյութ, видео
գյումրի, գյումրու 102–րդ ռազմաբազա, միխայիլ գալուզին, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, զվարճալի տեսանյութ, տեսանյութ, видео
Ռուսական բազան եղել և մնում է Հայաստանի ու Հարավային Կովկասի անվտանգության կարևոր գործոն։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման մասին Հայաստանի կողմից ազդանշաններ դեռ չեն ստացվել։ RTVI-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հայկական կողմից պաշտոնական մակարդակով հայտարարվում է, որ Երևանը չի քննարկում Գյումրիում ռուսական ռազմակայանի փակման հարցը։ Մենք համոզված ենք, որ այդ բազան հանդիսանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի անվտանգության ապահովման հիմնասյուներից մեկը», — նշել է դիվանագետը։
Նա հավելել է, որ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր և որոշ արևմտամետ ՀԿ-ներ փորձում են բացասական երանգ հաղորդել ռուսական ռազմական ներկայությանը, այն գրեթե որպես օկուպացիայի ինչ-որ գործիք ներկայացնել կամ «Հայաստանի հանդեպ անբարյացակամության» ինչ-որ հավաստիք։
Փոխնախարարը, սակայն, վստահություն է հայտնել, որ այդ բոլոր փորձերն ապարդյուն են և հակասում են տեղի բնակչության բարյացակամ վերաբերմունքին ռուսական ռազմակայանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանում տեղակայված է Մոսկվայի և Երևանի միջև 1995թ. կնքված միջպետական պայմանագրի համաձայն: ՌԴ-ն և Հայաստանը 2010թ. օգոստոսի 20-ին երկարաձգել են բազայի տեղակայման մասին պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2044թ.: Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի օդային բաղադրիչը Երևանում տեղակայված «Էրեբունի» ավիաբազան է: Ավիաբազայի անձնակազմը հակաօդային պաշտպանության մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ պետությունների ՀՕՊ միացյալ համակարգում: