Բաժանորդագրվել
Կասկածյալը ձերբակալվել է։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Գերմանիայի Ստորին Սաքսոնիայի Շտադ քաղաքի կենտրոնում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով 5 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է t-online կայքը։
Իրավապահներն արդեն ձերբակալել են մի քանի մարդու, այդ թվում՝ ենթադրյալ կրակողին։ Ոստիկանները գործողություն են իրականացնում։
Միջադեպը տեղի է ունեցել Դանկերշտրասե փողոցում, որտեղ մայրերի և երեխաների համար նախատեսված կացարան կա։