https://arm.sputniknews.ru/20260629/rusakan-astgh-svetlana-berezhnajan-elujt-e-unecel-kapanum-103970099.html
Ռուսական աստղ Սվետլանա Բերեժնայան ելույթ է ունեցել Կապանում
Ռուսական աստղ Սվետլանա Բերեժնայան ելույթ է ունեցել Կապանում
Sputnik Արմենիա
Ունկնդիրներին ներկայացվեց Պյոտր Չայկովսկու «Մանկական ալբոմը» և Մոդեստ Մուսորգսկու «Նկարներ ցուցահանդեսից» շարքը։ 29.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-29T14:31+0400
2026-06-29T14:31+0400
2026-06-29T14:33+0400
կապան
համերգ
երգչուհի
«ռոսսոտրուդնիչեստվո»
սվետլանա բերեժնայա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1d/103956037_0:237:759:664_1920x0_80_0_0_1dd5393f120b985eb13466bbe95e891c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Կապանի արվեստի պետական քոլեջում առաջին անգամ տեղի ունեցավ ականավոր ռուսաստանցի երգեհոնահարուհի, ՌԴ վաստակավոր արտիստ և Հյուսիս-Կովկասյան պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Սվետլանա Բերեժնայայի համերգը։Դիմելով հանդիսատեսին՝ Սվետլանա Բերեժնայան խոստովանեց, որ ցանկանում է ունկնդիրներին ծանոթացնել երգեհոնի արտասովոր հնարավորություններին։ Էրզրումից հայկական արմատներ ունեցող արտիստը ընդգծեց Հայաստանում ելույթ ունենալու հատուկ նշանակությունը։Երեկոյի ծրագրում հնչել են ռուսական դասական երաժշտության գլուխգործոցներ՝ երգեհոնի կատարմամբ։ Ունկնդիրները կարողացան նորովի բացահայտել իրենց համար Պյոտր Չայկովսկու «Մանկական ալբոմը»՝ համաշխարհային դասական երաժշտության ամենահայտնի երաժշտական շարքերից մեկը, ինչպես նաև Մոդեստ Մուսորգսկու «Նկարներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը՝ երաժշտական ճանապարհորդություն պատկերների և տպավորությունների պատկերասրահով։Հանդիսատեսը երկար բաց չէր թողնում արտիստին բեմից, և ի պատասխան Բերեժնայան հավելյալ կատարեց Արամ Խաչատրյանի հայտնի «Սուսերով պարը»։Համերգի գլխավոր գործընկերը Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունն է, աջակցել են Երևանում Մոսկվայի տունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությանը քաղաքի մշակութային կյանքին ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար. մեկ ամսվա ընթացքում Կապանում արդեն երկրորդ համերգն է անցկացվում։
կապան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1d/103956037_0:239:759:808_1920x0_80_0_0_60a647bc6fd802bb9904968afd7bd221.jpg.webp
կապան, համերգ, երգչուհի, «ռոսսոտրուդնիչեստվո», սվետլանա բերեժնայա
կապան, համերգ, երգչուհի, «ռոսսոտրուդնիչեստվո», սվետլանա բերեժնայա
Ունկնդիրներին ներկայացվեց Պյոտր Չայկովսկու «Մանկական ալբոմը» և Մոդեստ Մուսորգսկու «Նկարներ ցուցահանդեսից» շարքը։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Կապանի արվեստի պետական քոլեջում առաջին անգամ տեղի ունեցավ ականավոր ռուսաստանցի երգեհոնահարուհի, ՌԴ վաստակավոր արտիստ և Հյուսիս-Կովկասյան պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Սվետլանա Բերեժնայայի համերգը։
Դիմելով հանդիսատեսին՝ Սվետլանա Բերեժնայան խոստովանեց, որ ցանկանում է ունկնդիրներին ծանոթացնել երգեհոնի արտասովոր հնարավորություններին։ Էրզրումից հայկական արմատներ ունեցող արտիստը ընդգծեց Հայաստանում ելույթ ունենալու հատուկ նշանակությունը։
«Ուզում եմ ձեզ ցույց տալ երգեհոնը ոչ այնպիսին, ինչպիսին սովոր եք այն պատկերացնել և լսել։ Կլսեք թատերական երգեհոնը։ Ուզում եմ նվիրել ձեզ սրտիս լույսի մի մասնիկը», – նշեց նա։
Երեկոյի ծրագրում հնչել են ռուսական դասական երաժշտության գլուխգործոցներ՝ երգեհոնի կատարմամբ։ Ունկնդիրները կարողացան նորովի բացահայտել իրենց համար Պյոտր Չայկովսկու «Մանկական ալբոմը»՝ համաշխարհային դասական երաժշտության ամենահայտնի երաժշտական շարքերից մեկը, ինչպես նաև Մոդեստ Մուսորգսկու «Նկարներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը՝ երաժշտական ճանապարհորդություն պատկերների և տպավորությունների պատկերասրահով։
Հանդիսատեսը երկար բաց չէր թողնում արտիստին բեմից, և ի պատասխան Բերեժնայան հավելյալ կատարեց Արամ Խաչատրյանի հայտնի «Սուսերով պարը»։
Համերգի գլխավոր գործընկերը Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունն է, աջակցել են Երևանում Մոսկվայի տունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությանը քաղաքի մշակութային կյանքին ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար. մեկ ամսվա ընթացքում Կապանում արդեն երկրորդ համերգն է անցկացվում։