https://arm.sputniknews.ru/20260629/ur-ein-gnum-erevaneraskh-tshanaparhin-meqenaji-hrdehic-mahacats-4-ughevvornery-manramasner-103968399.html
Ո՞ւր էին գնում Երևան–Երասխ ճանապարհին մեքենայի հրդեհից մահացած 4 ուղևորները. մանրամասներ
Ո՞ւր էին գնում Երևան–Երասխ ճանապարհին մեքենայի հրդեհից մահացած 4 ուղևորները. մանրամասներ
Sputnik Արմենիա
Մահացածները Աբովյան քաղաքի բնակիչներ էին։ 29.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-29T13:38+0400
2026-06-29T13:38+0400
2026-06-29T13:38+0400
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
ավտովթար
հրդեհ
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/01/69450755_0:35:1600:935_1920x0_80_0_0_7940970f911f70dc23dab5ac2b3a313e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Երևան–Երասխ ճանապարհին` Արարատի մարզի Սուրենավան գյուղի վարչական տարածքում, մեքենայում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 4 ուղևորը Աբովյան քաղաքի բնակիչներ էին։ Այս մասին հայտնում է news.am–ը։Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր` հունիսի 29–ին` ժամը 04։50-ի սահմաններում, ահազանգ էր ստացվել, որ Սուրենավան գյուղի մոտ «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Հրշեջ–փրկարարները մարել էին կրակը և հայտնաբերել 3 քաղաքացու կիսամոխրացած մարմին։ Ավելի ուշ կայքը տեղեկացրեց, որ փրկարարները նույն տեղում ևս մեկ կիսամոխրացած մարմին են հայտնաբերել։Նշվում է, որ ըստ տեղեկությունների` քաղաքացիները գիշերը 3:00-ի սահմաններում դուրս են եկել Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) Աբովյանի տարածքային բաժանմունքից։ Նրանք ուղևորվում էին դեպի X զորամաս՝ հարազատին տեսակցելու նպատակով։Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, որ արտաքին հատվածում մեքենան վնասված չէ, միայն ներսն է ամբողջությամբ մոխրացել, պատուհաններն ու դիմապակին էլ փշրվել են, իսկ հետևի ապակին ամբողջական է մնացել։ Դրսի կողմից մեքենայի միայն վերևի հատվածն է կիսով չափ հալվել։Մինչ այս պահը դեպքի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկանները և քննիչները։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/01/69450755_0:0:1600:1200_1920x0_80_0_0_048760d4d025a96266d35f41e3bfb765.jpg.webp
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, ավտովթար, հրդեհ, մահ
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, ավտովթար, հրդեհ, մահ
Մահացածները Աբովյան քաղաքի բնակիչներ էին։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Երևան–Երասխ ճանապարհին` Արարատի մարզի Սուրենավան գյուղի վարչական տարածքում, մեքենայում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 4 ուղևորը Աբովյան քաղաքի բնակիչներ էին։ Այս մասին հայտնում է news.am–ը։
Նշվում է, որ ըստ տեղեկությունների` քաղաքացիները գիշերը 3:00-ի սահմաններում դուրս են եկել Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) Աբովյանի տարածքային բաժանմունքից։ Նրանք ուղևորվում էին դեպի X զորամաս՝ հարազատին տեսակցելու նպատակով։
Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, որ արտաքին հատվածում մեքենան վնասված չէ, միայն ներսն է ամբողջությամբ մոխրացել, պատուհաններն ու դիմապակին էլ փշրվել են, իսկ հետևի ապակին ամբողջական է մնացել։ Դրսի կողմից մեքենայի միայն վերևի հատվածն է կիսով չափ հալվել։
Մինչ այս պահը դեպքի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկանները և քննիչները։