Կայա Կալլասն ու ԵՄ պաշտոնյաները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Թուրքիա են մեկնում

Քաղաքականություն

29.06.2026 | 13:45

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասն ու երկու եվրահանձնակատարներ հունիսի 29-30-ը կայցելեն Թուրքիա՝ այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման։ Այս մասին հայտնել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը, գրում է Daily Hurriyet-ը։

Կալլասին կուղեկցեն ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն ու ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները։

Այս այցը նախորդում է հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Նշվում է, որ բանակցությունները հնարավորություն կտան վերանայել ԵՄ-Թուրքիա հարաբերությունները՝ Թուրքիայի՝ որպես թեկնածու երկրի և ՆԱՏՕ-ի դաշնակցի կարգավիճակի համատեքստում։ Կողմերը նաև կքննարկեն ավելի ու ավելի անկայուն աշխարհաքաղաքական միջավայրում առկա ընդհանուր մարտահրավերները և կուսումնասիրեն համագործակցության նոր ոլորտներ, ասվում է հայտարարության մեջ։

Սա կլինի Կալլասի երկրորդ պաշտոնական այցը Թուրքիա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment