Զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների տարիքային շեմը առաջարկվում է փոփոխել
Կրթության եւ գիտության նախարարությունն առաջարկում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի «28 տարին» բառերից հետո լրացնել, իսկ 8-րդ մասով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիները՝ մինչեւ 32 տարին» բառերով, իսկ «համապատասխանաբար 27, 28» թվերից հետո լրացնել «32» թիվը:
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների համար սահմանել զորակոչի ենթակա լինելու այլ շեմ, որը հնարավորություն կընձեռի ուսումը ավարտած քաղաքացիներին օգտվել նշված հիմքով տարկետման իրավունքից:
Ըստ ներկայացված խնդիրների՝ մի շարք արտասահմանյան բուհերի կրթության կազմակերպման, համապատասխան մասնագիտության կամ կոնկրետ հետազոտական գործունեության առանձնահատկություններով պայմանավորված շատ հաճախ քաղաքացիները չեն հասցնում սահմանված ժամկետում ավարտել ուսումնական գործընթացը: Իսկ համապատասխան մասնագիտական կրթություն ստանալուց հետո առնվազն երեք տարի ՀՀ կառավարության սահմանած ոլորտում ՀՀ-ում աշխատելու համար տարկետում ստանալու կարգավորումից չեն կարողանա օգտվել հիմնական շահառու հանդիսացող քաղաքացիները, քանի որ օրենքով սահմանված զորակոչի ենթական լինելու տարիքային շեմի պատճառով:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու 32 տարեկան շեմը, որը հնարավորություն կտա տարկետման իրավունք ունեցող քաղաքացիներին անխոչընդոտ կազմակերպել իրենց ուսումնառությունը, և օգտվել «ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ոլորտում Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար» տարկետման հիմքից: Նախագծով առաջարկվում է զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմ սահմանել 32 տարեկանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ասպիրանտական կրթական ծրագրով քաղաքացիները ուսումնառությունը ավարտում են հիմնականում 27 կամ 28 տարեկանում։
ՀՀ կառավարության որոշմամբ՝ տարկետման հիմքից օգտվելու համար անհրաժեշտ է, որպեսի քաղաքացին զորակոչի ենթակա լինի նվազագույնը եւս երեք տարի:
Նախագիծը ներկայացրել է Կրթության, գիիտության, մշակոյթի եւ սպորտի նախարարության կողմից։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այն քննարկման կլինի մինչեւ մինչեւ հուլիսի 11-ը։