Անքորիջի գագաթնաժողովում իսկապես որևէ համաձայնության չի եղել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ռոսիա» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
ՌԴ նախագահը նշել է՝ կասկածում է, որ եվրոպացի առաջնորդներին հաջողվել է համոզել ԱՄՆ նախագահին Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ իրենց դիրքորոշման հարցում։
«Ես ոչինչ չգիտեմ այդ մասին և կասկածում եմ, որ դա հնարավոր է։ Հաշվի առնելով, որ ԱՄՆ նախագահը, վերջիվերջո, հասուն քաղաքական գործիչ է, արդեն փորձառու։ Նա պաշտոնը զբաղեցնում է երկրորդ անգամ։
Մենք բոլորս լսում ենք թե՛ մեր հակառակորդներին, թե՛ մեր դաշնակիցներին, և կարող ենք ինչ-որ կերպ ճշգրտել մեր տեսակետները։
Բայց դեռ չգիտեմ՝ նա լիովին համոզվա՞ծ է։ Ի վերջո, այսպես կոչված Անքորիջի ոգին, չնայած այն որևէ պաշտոնական փաստաթղթում չի արձանագրվել և ոչ ոք ոչինչ չի ստորագրել, բաղկացած էր նրանից, որ մենք քննարկում էինք Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու որոշակի տարբերակներ։ Քննարկված փոխզիջումները հենց ամերիկյան կողմի կողմից մեզ փոխանցված առաջարկներն էին։
Մեզ խնդրեցին ընդունել ամերիկացի բանակցողների կողմից ձևակերպված փոխզիջումները։ Մենք համաձայնեցինք։ Ուրիշ ի՞նչ կա։ Մեզ առաջարկեցին փոխզիջում։ Մենք անմիջապես չմտածեցինք դրա մասին, բայց եկանք Անքորիջ և ասացինք. «Այո, համաձայն ենք»։ Մենք ամերիկյան վարչակազմից որևէ այլ դիրքորոշում չենք լսել», – ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Իրանի շուրջ ճգնաժամի ավարտից հետո իրենք սպասում են ամերիկացի ներկայացուցիչների` Մոսկվա ժամանելուն։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները և կրկին մանրամասն քննարկել այդ հարցերը։
Դիտումների քանակ29