Այրված մեքենայում հայտնաբերվել է երեք քաղաքացու այրված դի․ ՃՏՊ Սուրենավանի մոտակայքում

Հունիսի 29-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին՝ Սուրենավանի մոտակայքում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարին և բռնկվել։ Հրդեհը մարելուց հետո մեքենայի սրահում հայտնաբերվել է երեք քաղաքացու այրված դի։

«Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ այրվել է մեքենայի սրահը
Հունիսի 29-ին՝ ժամը 04։37-ին, տեղեկություն է ստացվել, որ Սուրենավան բնակավայրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին՝ Սուրենավան բնակավայրի մոտակայքում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ բախվել քարին և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։42-ին, մարվել՝ 04։50-ին։ Այրվել է ավտոմեքենայի սրահը, որտեղ հայտնաբերվել է երեք քաղաքացու այրված դի»,- ասված է ՆԳՆ ՓԾ-ի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment