https://arm.sputniknews.ru/20260628/ruzan-arcakhi-dustry-stepanakerti-tatrvoni-nerkajacumy-erevanjan-bemum-103948181.html
«Ռուզան. Արցախի դուստրը». Ստեփանակերտի թատրոնի ներկայացումը երևանյան բեմում
«Ռուզան. Արցախի դուստրը». Ստեփանակերտի թատրոնի ներկայացումը երևանյան բեմում
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Երևանում վերածնված Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը Համազգային թատրոնում այսօր ներկայացրել է «Ռուզան… 28.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-28T22:26+0400
2026-06-28T22:26+0400
2026-06-28T22:26+0400
ստեփանակերտ
թատրոն
երևան
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1c/103947857_0:0:1920:1080_1920x0_80_0_0_670800fdd0215f0f9eca3ef9eaea7430.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Երևանում վերածնված Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը Համազգային թատրոնում այսօր ներկայացրել է «Ռուզան. Արցախի դուստրը» պատմական ներկայացումը։Մուրացանի «Ռուզան» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը բեմադրել է թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանը։Մուրացանի պիեսը նվիրված է 13-րդ դարի՝ թաթար-մոնղոլական ներխուժման դարաշրջանի իրադարձություններին։ Հայրենասիրության և ազատության համար պայքարի համատեքստում ներկայացվում է երիտասարդ արքայադուստր Ռուզանի հերոսական կերպարն ու անձնազոհությունը։ Դերը կատարում է թատրոնի դերասանուհի Շողեր Սարգսյանը՝ Գալյա Նովենցի անվան թատերական դպրոցի արցախյան ուսանողուհին։ Ներկայացմանը մասնակցում է ամբողջ թատերախումբը, ինչպես նաև հրավիրված դերասաններ։Ներկայացումը հովանավորվել է «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության կողմից։Նշենք, որ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի դեբյուտը երևանյան բեմում «Արցախյան սիրո պատմություն» ներկայացումն էր, որը բեմադրվել էր Ղարաբաղի բարբառով։
ստեփանակերտ
երևան
2026
Լուրեր
am_HY
Возрождённый Степанакертский драматический представил постановку «Рузан. Дочь Арцаха» на основе пьесы армянского классика Мурацана «Рузан»
Sputnik Արմենիա
Возрождённый Степанакертский драматический представил постановку «Рузан. Дочь Арцаха» на основе пьесы армянского классика Мурацана «Рузан»
2026-06-28T22:26+0400
true
PT0M39S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1c/103947857_240:0:1680:1080_1920x0_80_0_0_bc92ea2e748efd5ac8b08acf8f843602.jpg.webp
ստեփանակերտ, թատրոն, երևան, տեսանյութեր, видео
ստեփանակերտ, թատրոն, երևան, տեսանյութեր, видео
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Երևանում վերածնված Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը Համազգային թատրոնում այսօր ներկայացրել է «Ռուզան. Արցախի դուստրը» պատմական ներկայացումը։
Մուրացանի «Ռուզան» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը բեմադրել է թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանը։
Մուրացանի պիեսը նվիրված է 13-րդ դարի՝ թաթար-մոնղոլական ներխուժման դարաշրջանի իրադարձություններին։ Հայրենասիրության և ազատության համար պայքարի համատեքստում ներկայացվում է երիտասարդ արքայադուստր Ռուզանի հերոսական կերպարն ու անձնազոհությունը։ Դերը կատարում է թատրոնի դերասանուհի Շողեր Սարգսյանը՝ Գալյա Նովենցի անվան թատերական դպրոցի արցախյան ուսանողուհին։ Ներկայացմանը մասնակցում է ամբողջ թատերախումբը, ինչպես նաև հրավիրված դերասաններ։
«Համազգային թատրոնում ցուցադրվող ներկայացումը կլինի Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի մշտական խաղացանկում»,- ասել է Ռուզան Խաչատրյանը ներկայացումից հետո։
Ներկայացումը հովանավորվել է «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության կողմից։
Նշենք, որ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի դեբյուտը երևանյան բեմում «Արցախյան սիրո պատմություն» ներկայացումն էր, որը բեմադրվել էր Ղարաբաղի բարբառով։