Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին

Քաղաքականություն

28.06.2026 | 21:45

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելք սահմանելու հնարավորությունը։ Այդ մասին նա ասել է ներքին շուկայի վառելիքային ապահովման հարցերով խորհրդակցության ժամանակ։

«Ներքին սպառողների շահերից ելնելով՝ ժամանակավորապես արգելվել է բենզինի և ավիացիոն կերոսինի արտահանումը։ Քննարկվում է նաև դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելք սահմանելու անհրաժեշտությունը»,- նշել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով, որ խորհրդակցության ընթացքում կքննարկվի նաև հնարավոր գերհագեցվածության հարցը։

«Հենց դրա համար էլ հավաքվել ենք՝ կանխելու բոլոր հնարավոր քայլերը։ Մենք մեզ համար լրացուցիչ խնդիրներ ստեղծելու կարիք չունենք»,- ասել է Պուտինը։

Leave a comment