Ավտովթար՝ Երևանում․ կա զոհ

Հասարակություն

Ավտովթար՝ Երևանում․ կա զոհ

Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Տիչինա փողոցում, թիվ 300/1 հասցեի դիմաց, «La Defense» հյուրանոցային համալիրի մոտ Երևանի բնակիչ 32-ամյա Հայկ Չ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կանաչ խոտածածկույթի բազալտե եզրաքարերին և գլխիվայր մասամբ հայտնվել կանաչ գազոնում, գրում է Shamshyan.com-ը։

 Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը վերադառնալիս է եղել ազգականի հուղարկավորությունից։  

Leave a comment