ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
ԱՄՆ-ը Գրենլանդիայի տարածքում թողել է հազարավոր տոննա վտանգավոր թափոններ և միլիոնավոր լիտր ռադիոակտիվ ջրեր։ Այս մասին հայտնում է դանիական Politiken պարբերականը։
Աղբյուրի հաշվարկներով՝ Սառը պատերազմի ավարտից հետո Գրենլանդիայում լքված է մնացել առնվազն 36 ամերիկյան ռազմաբազա և այլ ռազմական օբյեկտ։
Լրագրողների պնդմամբ՝ կղզում մնացել են հարյուր հազարավոր լիտր դիզելային վառելիք, ինչպես նաև ծանր մետաղներ և այլ թունավոր նյութեր։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ ցանկանում է Գրենլանդիան միացնել ԱՄՆ-ին՝ ընդգծելով, որ հենց Միացյալ Նահանգներն են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին պաշտպանել կղզին: