Բաժանորդագրվել
Պայթյունի հետևանքով զոհ կա։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Այսօր Շիրակի մարզի Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կա 1 զոհ։ Հայտնում է shamshyan.com-ը։
«Քրեական ոստիկաններն ու փրկարարները սեփական տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ, 51-ամյա Վազգեն Ա.-ի դին»,– հայտնում է կայքը։
Ըստ նախնական տվյալների` 51–ամյա տղամարդը տանը պայթեցրել է նռնակ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։