Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

28.06.2026 | 18:20

Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ընթացքում «Հայատսան» դաշինքի ներկայացուցիչները հետաքրքրվում էին՝ ինչո՞ւ է Հակակոռուպցիոն կոմիտեն ենթադրյալ ընտրակաշառքի գործերի վերաբերյալ հրապարակված ձայնագրություններում թողել վիրավորանք պարունակող խոսույթը, արդյո՞ք դա ուղղված չի եղել ընդդիմադիր քաղաքական ուժերի դեմ։

«Տեխնիկապես հնարավոր եղե՞լ է առանձնացնել ձայնագրություններից այն հատվածները, որոնք պարունակել են վիրավորանքներ, արատավորող տեղեկություններ՝ չկորցնելով համապատասխան հանցակազմը հանրությանը մատուցելու կոնտեքստը»,-Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալին հարցրեց Հովհաննես Խուդոյանը:

Ի պատասխան Արմեն Ասատրյանը նշեց, որ որքան հնարավոր էր՝ առանձնացվել է:

«Հարգելի՛ դիմող, այնտեղ այնպիսի վիրավորանքներ կան Հայաստանի բոլոր քաղաքացիների հասցեին, որ եթե նման նպատակ հետապնդեր Հակակոռուպցիոն կոմիտեն, ավելի շատ հետաքրքիր ձայնագրություններ կային, որ կհրապարակվեին: Բայց հետապնդելով միայն իրավական և կանխարգելիչ նպատակ՝ արել է իր լիազորությունների շրջանակում»,-ասաց Ասատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment