Պարզվել է ավտոմեքենայով Փամբակ գետն ընկած քաղաքացիների ինքնությունը

Բաժանորդագրվել

Քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Պարզվել է երեկ ավտոմեքենայով Փամբակ գետն ընկած քաղաքացիների ինքնությունը։ Նրանք Վանաձորի բնակիչներ են` 30-ամյա Սևակ Մայիլյանն ու 36-ամյա Տիգրան Կարապետյանը։ Հայտնում է shamshyan.com-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենան, իսկ մոտ 700 մ հեռավորության վրա` տղամարդու դի։

Ավտոմեքենայում եղած մյուս քաղաքացու որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Կայքի տեղեկություններով` տեղում աշխատում են 5-6 ջրասույզ, շատ տեղերում ջրի խորությունը հասնում է մինչև 2,5-3 մետրի։

Որոնողական աշխատանքներին միացել են նաև մեծ թվով կամավորներ, ինչպես նաև ջրահեղձ եղած քաղաքացու հարազատներն ու ընկերները։

Հիշեցնենք, որ ահազանգը, որ Փամբակ գետում ավտոմեքենա և դի կա Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր հունիսի 27–ին ժամը 10։56–ին։

Leave a comment