ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել, Հորմուզի նեղուցում լարվածությունը կրկին աճել է

Քաղաքականություն

ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել, Հորմուզի նեղուցում լարվածությունը կրկին աճել է

ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը կրկին սրվել է՝ չնայած ավելի վաղ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությանը։ Վաշինգտոնը հայտարարել է, որ նոր ավիահարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա իրականացված հարձակման։

 

Իրանի իշխանություններն իրենց հերթին հայտնել են ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների ուղղությամբ պատասխան հարվածների մասին՝ պնդելով, որ ամերիկյան կողմն է խախտել հրադադարը։ Ըստ հաղորդումների՝ հարվածներ են հասցվել Բահրեյնում և Քուվեյթում տեղակայված ամերիկյան օբյեկտների ուղղությամբ, սակայն զոհերի կամ զգալի ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետագա գործողությունների դեպքում Վաշինգտոնը կարող է «ավարտին հասցնել գործը», մինչդեռ Թեհրանը սպառնում է շարունակել պատասխան գործողությունները։

 

Վերջին զարգացումները կրկին վտանգի տակ են դրել Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունն ու տարածաշրջանում փխրուն հրադադարը։

 

Reuters

Leave a comment