ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների



Միջազգային





Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների։

«ԱՄՆ ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում և նրա շրջակայքում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների՝ ի պատասխան M/T Kiku լցանավի վրա Իրանի անօդաչու թռչող սարքի հարձակման», – ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել էր, որ ԱՄՆ ինքնաթիռները հարվածել են իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի պահեստներին, ինչպես նաև ափամերձ ռադարային օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագրի ևս մեկ խախտման համար։

Իրանի ԻՀՊԿ-ն, իր հերթին, հայտնել է բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով գիշերային հարվածների մասին ԱՄՆ ութ ​​ռազմական օբյեկտների վրա, այդ թվում՝ Քուվեյթի Ալի ալ-Սալեմի ավիաբազային և Բահրեյնի Պորտ Սալմանում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի օբյեկտներին։

Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a comment