Թրամփը ցույց է տվել, թե ով է «պահում աշխարհը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանրությանը ներկայացել է հունական դիցաբանության Ատլասի կերպարում՝ ուսերին պահելով երկրագունդը։

Truth Social սոցիալական հարթակում հրապարակված պատկերում Թրամփը ներկայացված է այնպես, կարծես իր ուսերին կրում է Երկիրը՝ բեռի ծանրությունից թեթևակի կռացած։ Նրա ուսին նաև գցված է ԱՄՆ դրոշը, իսկ պատկերի մեջ երևում է, որ նա քայլում է քարքարոտ տեղանքով։

Հրապարակումն արագ տարածում է ստացել․ այն կիսվել է մոտ 1700 օգտատեր, իսկ շուրջ 6000 մարդ նշել է, որ հավանել է այն։

Leave a comment