ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
Ի պատասխան ԱՄՆ-ի հարվածների` ԻՀՊԿ ուժերը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածել են Քուվեյթի ռազմաբազային և Բահրեյնի նավահանգիստում տեղակայված ԱՄՆ հինգերորդ նավատորմի օբյեկտներին: Հաղորդում է Tasnim գործակալությունը։
«Ռազմածովային և օդատիեզերական ուժերը համատեղ գործողության շրջանակում այսօր բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել ԱՄՆ բանակի ութ կարևոր օբյեկտի՝ վճռականորեն պատասխանելով վերջին ամերիկյան ագրեսիային», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։
Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժոխքում», իր հերթին հայտարարել է ԻՀՊԿ-ն։
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ նախատեսված բոլոր թիրախները խոցվել են։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ զինված ուժերը Հորմուզի նեղուցի շրջանում հարվածներ են հասցրել իրանական 10 ռազմական օբյեկտի: