ԱԱ-2026. Արգենտինայի հաղթանակն ու Մեսիի հերթական գոլը, Ալժիր – Ավստրիա՝ 3:3. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում J խմբի հանդիպումներով ավարտվեց խմբային փուլը:

Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը երրորդ տուրում մրցեց Հորդանանի հավաքականի հետ ու հաղթեց 3:1 հաշվով: Արգենտինացիների երրորդ գոլը խփեց աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու դարձած Լիոնել Մեսին, որը փոխարինման էր մտել 60-րդ րոպեին: Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվողն ԱԱ-2026-ում գոլերի թիվը հասցրեց 6-ի և միանձնա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: 39-ամյա Մեսին 19-րդ գոլը խփեց Մունդիալներում:

Խմբի մյուս խաղում Ավստրիայի հավաքականը 3:3 հաշվով ոչ-ոքի խաղաց Ալժիրի հավաքականի հետ ու երկրորդ տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ: Ալժիրցիները ևս կխաղան փլեյ-օֆֆում։

Արգենտինան խմբային փուլն ավարտեց 9 միավորով, Ավստրիան ու Ալժիրը՝ 4-ական, իսկ Հորդանանը միավոր չունի:

ԱԱ-2026-ում 1/16 եզրափակիչի ուղեգիր են նվաճում խմբերում առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականներն ու երրորդ տեղ զբաղեցրած լավագույն արդյունքով 8 թիմեր:

ԱԱ-2026, երրորդ տուր

J խումբ

Հորդանան – Արգենտինա՝ 1:3 (տեսանյութ)

Մուսա Տամարի, 55 – Ջովանի Լո Չելսո, 19, Լաուտարո Մարտինես, 31 (11մ), Լիոնել Մեսի, 80

Ալժիր – Ավստրիա՝ 3:3 (տեսանյութ)

Ռաֆիկ Բելղալի, 45, Ռիհադ Մահրեզ, 60, 90+3 – Մարկո Արնաուտովիչ, 28, Մարսել Զաբիտցեր, 55, Սաշա Կալայջիչ, 90+6

Leave a comment