ՍԴ-ն մերժել է ԱԺ ընտրության արդյունքի քննությունը կասեցնելու միջնորդությունը. 2-րդ օրվա նիստը


Սահմանադրական դատարանում շարունակվում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումների քննարկումը: Որպես պատասխանող՝ ԿԸՀ նախագահը Սահմանադրական դատարանին խնդրել է մերժել ընտրության արդյունքերը վիճարկող դիմումները՝ ուժի մեջ թողնելով հանձնաժողովի որոշումը: Վահագն Հովակիմյանը հիմնավորել է, որ  2005 ընտրական տեղամասերից 637-ում՝ կամ 32 տոկոսում իրականցվել է վերահաշվարկ, մեծ մասը ԿԸՀ հանձնարարականով՝ նպատակ ունենալով փարատել բոլոր կասկածները: 


Դիմումատուները բարձր դատարանին միջնորդել են այս փուլում կասեցնել գործի քննությունը, ինչը մերժվել է: Միջնորդել են նաև քննարկել Ընտրական օրենսգրքի որոշ դրույթների սահմանադրության համապատասխանությունը, ստուգել քվեարկության ծրարների թափանցիկությունը՝ հենց քվեաթերթիկների միջոցով, նաև Քաղաքացիական պայմանագիրը գրավոր ներկայացնի նախընտրական քարոզչության ծախսերը, պատասխանողին հարցաքննել որպես վկա: 


Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան

Դիտումների քանակ8

Leave a comment