Անկարան հանդես է գալիս երկխոսության միջոցով ուկրաինական հակամարտության շուտափույթ ավարտի օգտին։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Թուրքիան պատրաստ է ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին՝ բանակցությունների նոր փուլ անցկացնելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
«Մենք ցանկանում ենք, որ ռուս-ուկրաինական պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի երկխոսության ճանապարհով և միջազգային իրավունքի հիման վրա։ Ներկա փուլում տեսնում ենք, որ դիվանագիտական գործընթացում լճացում է սկսվել, մարտական գործողությունները թափ են հավաքել, իսկ կողմերը կենտրոնացել են ռազմական հաջողություններ ունենալու վրա», – հայտարարել է Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Անկարան կողմ է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորմանը դիվանագիտական ճանապարհով և ակնկալում է, որ կողմերի միջև երկխոսությունը կշարունակվի:
Պուտինն ավելի վաղ ընդգծել էր, որ խաղաղ բանակցություններն ընդհատվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ։ Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է Կիևի հետ բանակցությունների՝ Անքորիջի, Ստամբուլի պայմանավորվածությունների և գետնի վրա առկա իրողությունների հիման վրա։