ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև զինծառայողների ընտանիքի անդամները։ Արհեստավարժ սերժանտները հանդիսավորությամբ երդվել են փորձով, գիտելիքով ու նվիրումով ծառայել ի նպաստ ՀՀ բանակի:
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է սերժանտներին՝ մաղթելով պատվով ու պատասխանատվությամբ իրականացնել ստանձնած առաքելությունը: