Պուտինյան ֆաշիզմը չպետք է լինի, ու չի անցնելու Հայաստանի վրայով. Սաքունց > Լուրեր Հայաստանից

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է.

Ի գիտություն Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպան Կոպիրկինի կամ

“Чья бы корова мычала, а твоя бы молчала”

Արևմտյան ֆինանսավորմա՞մբ է ռուսական հեռուստահեռարձակումներով ցուցադրվել Ձեր նախագահի հրապարակային որոշումը СВО ձևակերպմամբ ագրեսիան Ուկրիանայի նկատմամբ,

Արևմտյան ֆինանսավորու՞մ էր պետք տեսնելու Ձեր պետության կողմից ագրեսիան Վրաստանի դեմ 2008թ օգոստոսին և կատարած վայրագությունները,

Արևմտյան ֆինանսավորու՞մ է պետք խաղաղ բնակչության դեմ կատարած պատերազմական հանցագործությունները Ուկրաինայում սկսած 2014թ-ից Ղրիմի անեքսիան, հիվանդանոցների, քաղաքացիական, էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ռմբակոծությունները, որից տուժում են հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ մնալով առանց լույսի, ջերմության ձմռան այս ցուրտ ամիսներին,

Արևմտյան ֆինանսավորու՞մ է պետք իմանալու համար Պուտինի և իբր թե ՌԴ Երեխաների իրավունքների պաշտպանի դեմ ՄԻջազգային քրեական դատարանի դատախազի կողմից հարուցված քրեական հետապնդման և ձերբակալման մասին՝ որոշումը պատերազմական հանցագործությունների կատարման մեղադրանքի հիման վրա,

Արևմտյան ֆինանսավորու՞մ է պետք իմանալու համար ռուսական խաղաղարար զորախմբի ներկայությամբ Լեռնային Ղարաբաղի բռնի էթնիկ զտման իրականացումը Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից, և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների գերեվարումը Ադրբեջանի կողմից, փաստացի այդ մարդկանց ուղղակի հանձնումը Ադրբեջանին,

Արևմտյան ֆինանսավորու՞մ է պետք տեսնելու համար քաղաքական ընդդիմադիրների՝ Նեմցով, Նավալնի և մյուսների, լրագրողների, իրավապաշտպանների՝ Նատալյա Էսթեմիրովա, Աննա Պոլիտկովսկայա և մյուսների մինչ այժ չբացահայտված սպանությունները, ГРУ-ի ագենտների կողմից ՌԴ-ի տարածում և այլ պետությունների տարածքում իրականացրած թունավորումները, հրկիզումները, ահաբեկչությունները, հազարավոր քաղաքացիական ակտիվիստների ապօրինի ազատազրկումները, արտադատական սպանությունները։

Ձեր ռեժիմի ֆաշիստական բնույթը, գործողությունները համակարդկային ու հակաքաղաքակրթական էությունը, КГБ-ական ահաբեկիչ էությունը հասկանալու համար արևմտյան ֆինանսավորում պետք չի։

Դա է Ձեր կերպարը, և այն ցույց տալու համար ամեն ջանք հենց Դուք եք գործադրում Ձեր քարոզիչների՝ Սոլովյով, Սիմոնյան և նմանների միջոցով, օրը ցերեկով բացահայտ ու հրապարակավ։

Այնպես, որ մի հատ Ձեզ նայեք կողքից, թե ինչ տեսք, դեմք ու բնույթ ունեք, հետո բարբաջեք այլոց՝ մեր մասին։

Ու այո, ամեն ջանք չենք խնայելու Ձեր հանցավոր, բռնապետական ռեժիմի վայրագությունները ցույց տալու, ու ամենից կարևորը, անխուսափելի պատասխանատվության պահը հասունացնելու համար։

Պուտինյան ֆաշիզմը չպետք է լինի, ու չի անցնելու Հայաստանի վրայով։

Leave a comment