Քաղաքականություն
27.06.2026 | 18:14
Մեր գնահատմամբ սույն գործով իրավական գնահատման առանցքում պետք է դրվի ոչ թե այն հարցը, թե ընտրական գործընթացում առանձին խախտումներ եղել են, թե ոչ, այլ այն, թե արդյոք այդ խախտումները իրենց բնույթով, ծավալով և բովանդակությամբ կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա և կասկածի տակ դնել ընտրողների կամքի ընդհանուր արտահայտումը։ Այս մասին Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ժամանակ ասաց ՔՊ-ի ներկայացուցիչ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Վենետիկի հանձնաժողովի 2025 թվականի սահմանադրական դատարանների կողմից ընտրությունների արդյունքների չեղարկման վերաբերյալ հրատապ զեկույցից բխում է, որ ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչումը չի կարող դիտվել որպես ընտրական խախտումների արձանագրման սովորական կամ ավտոմատ հետևանք։ Ընտրությունների չեղարկումը բացառիկ միջոց է, որը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ խախտումները կարող էին հանգեցնել քվեարկության արդյունքի փոփոխության։
Նույն զեկույցից բխում է նաև, որ ընտրությունների անվավեր ճանաչման համար անհրաժեշտ է երկու պայման. պետք է հաստատվեն էական առանցքային խախտումներ, և երկրորդ՝ պետք է ապացուցվի, որ դրանք ազդել են կամ կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։