Սահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր» կուսակցության դիմումը։
«Միասնության թևեր»-ը դիմել էր ՍԴ-ում Ազգային ժողովի ընտրությունների վիճարկման վարույթը կասեցնել, քանի որ վարչական դատարանում առկա է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դեմ տարված բողոք, որը քննության փուլում է:
ՍԴ Դատավորների կարծիքով՝ վարույթը չի կարող խոչընդոտել սահմանադրական արդարադատությանը, քանի որ Բարձր դատարանը չի կարող իր լիազորությունները զիջել Վարչական դատարանին: