Ծեծկռտուք՝ Դավթաշենում, հայտնաբերվել են վնասված «Infinity» և «BMW», կան բերման ենթարկվածներ. Shamshyan

Հունիսի 27-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշեն – Աշտարակի խճուղի 2/5 հասցեի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում, հայտնել է «Շամշյանը»։

Վիճաբանության հարակից շենքերի բնակիչները կարողացել են կանխել հետագա զարգացումը, ապա համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված վայրից խուլիգանություն կատարելու կասկածանքով 4 հոգու տեղափոխել են ոստիկանության Դավթաշենի բաժին։

Նշված վայրում հայտնաբերվել է նաև վնասված «Infinity» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

Leave a comment