ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Արթուր Ղազինյանը դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին։
«Սահմանադրական դատարանի հարգելի անդամներ
2026թ. հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքների բողոքարկման ՍԴ նիստին շատ ուշադիր հետևում են նաև լուրջ, խորը և համապարփակ մասնագիտական գիտելիքներ և փորձառություն ունեցող իրավաբաններ:
Ձեր խոսքը մշակելիս, վարքագիծն ու դիրքորոշումը ցուցադրելիս դուք պետք է առաջնորդվեք ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ համապատասխան օրենքներով , իսկ այդ գործընթացում դուք առաջին հերթին հաշվետու և պատասխանատու եք իրավաբանական մասնագիտական հանրույթի առջև:
Եղեք զգոն և ուշադիր, չտրվեք քաղաքական գայթակղություններին, ձեր որոշումներից է կախված Հայաստանի իրավակարգի և ժողովրդավարության հետագա ճակատագիրը»,- գրել է Ղազինյանը։