Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ամերիկա-իրանական փոխըմբռնման հուշագրի ցանկացած խախտում կարժանանա Թեհրանի «արագ և կործանարար» պատասխանին։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն արդեն խախտել է հուշագրի առաջին կետը՝ աջակցելով, ինչպես ինքն է նշել, «տարածաշրջանում իր խամաճիկ ուժերի գործողություններին»։ Ռեզային նաև պնդել է, որ խախտվել է համաձայնագրի հինգերորդ կետը, որը վերաբերում է Հորմուզի նեղուցում շարունակվող սադրանքներին։
«Հուշագրի ցանկացած կետի խախտման պատասխանը կլինի արագ և կործանարար», — գրել է Ռեզային X սոցիալական հարթակում։