«Բարգավաճ Հայաստան»-ը միջնորդություն ներկայացրեց ծրարների թափանցիկության հարցի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

27.06.2026 | 12:03

Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման նիստը։ Այսօր իր դիմումը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Կուսակցությունը նաև միջնորդություն ներկայացրեց ծրարների թափանցիկության հարցի վերաբերյալ։

«Մեր կողմից Բարձր դատարանին է ներկայացվել և էլեկտրոնային կարգով դատավարության բոլոր մասնակիցներին է տրվել մեր միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը, որտեղ ԶԼՄ-ները հրապարակել են, այդ թվում՝ քվեաթերթիկը ծրարի մեջ տեղադրված վիճակում, թե որքան թափանցիկ է այդ ծրարը։ Նման ծրարների առկայության դեպքում, Բարձր դատարան, ես պնդում եմ, որ անհնարին է ապահովել ընտրությունների գաղտնիությունը, իսկ եթե որևիցե ընտրություն չի անցկացվել գաղտնի, ապա այն առնվազն չի կարող համարվել ՀՀ Սահմանադրությամբ ընտրական գործընթացներին վերաբերող և  դրա համար սահմանված պահանջներին համապատասխան ընտրություն»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը։ 

Հիշեցնենք, ՍԴ-ում ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ երկրորդ փուլ նշանակելու պահանջով դիմում են  մուտքագրել «Ուժեղ Հայաստան» դաշինքը,  «Նոր ուժ»-ը, «Հանուն Հանրապետության», «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունները, ինչպես նաև «Հայաստան» դաշինքը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Leave a comment