ԱԱ-2026. Բելգիան ու Եգիպտոսը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբից առաջին ու երկրորդ տեղով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին Բելգիայի և Եգիպտոսի հավաքականները:

Երրորդ տուրում Բելգիայի հավաքականը 5:1 հաշվով հաղթեց Նոր Զելանդիային, իսկ Եգիպտոսի հավաքականը ոչ-ոքի խաղաց Իրանի հետ՝ 1:1:

Բելգիացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Լեանդրո Տրոսարը։

Բելգիան 5 միավորով գրավեց առաջին տեղը: Եգիպտոսը նույնքան միավորով երկրորդն է, Իրանն ունի 3 միավոր, իսկ Նոր Զելանդիան՝ 1:

ԱԱ-2026-ում 1/16 եզրափակիչի ուղեգիր են նվաճում խմբերում առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականներն ու երրորդ տեղ զբաղեցրած լավագույն արդյունքով 8 թիմեր:

ԱԱ-2026, երրորդ տուր

G խումբ

Նոր Զելանդիա – Բելգիա՝ 1:5 (տեսանյութ)

Հենրի Ջասթ, 83 – Լեանդրո Տրոսար, 28, 50, Կևին Դե Բրույնե, 66, Ռոմելու Լուկակու, 86, Ալեքսիս Սալեմակերս, 90+4

Եգիպտոս – Իրան՝ 1:1 (տեսանյութ)

Մահմուդ Սաբեր, 5 – Ռամին Ռեզաեիան, 14,

Վրիպում 11-մետրանոցից` Մեհդի Հարեմի, 11 (Իրան)

Leave a comment