ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տուրում Իսպանիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Ուրուգվայի հավաքականին ու 7 միավորով առաջին տեղը գրավեց H խմբում:

Իսպանացիների հաղթական գոլը խփեց Մադրիդ «Աթլետիկոյի» հարձակվող Ալեքս Բաենան։

Խմբի մյուս խաղում Կաբո Վերդերի ու Սաուդյան Արաբիայի հավաքականները բաժանվեցին գոլազուրկ ոչ-ոքիով։

Այս խմբից երկրորդ տեղով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց աշխարհի առաջնությունների նորեկ Կաբո Վերդեի հավաքականը, որը վաստակեց 4 միավոր: Ուրուգվայը 2 միավորով երրորրդն է, իսկ Սաուդյան Արաբիան նույնքան միավորով գրավեց չորրորդ տեղը։

ԱԱ-2026-ում 1/16 եզրափակիչի ուղեգիր են նվաճում խմբերում առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականներն ու երրորդ տեղ զբաղեցրած լավագույն արդյունքով 8 թիմեր:

ԱԱ-2026, երրորդ տուր

H խումբ

Ուրուգվայ – Իսպանիա՝ 0:1 (տեսանյութ)

Ալեքս Բաենա, 42

Հեռացում` Ագուստին Կանոբիո, 90+5

Կաբո Վերդե – Սաուդյան Արաբիա՝ 0:0 

Leave a comment