Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի, վիրավորներինը՝ 2980-ի, հայտարարել է երկրի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը։ Որոնողական-փրկարարական աշխատանքը շարունակվում է, փրկարարները փորձում են գտնել որքան հնարավոր է շատ ողջ մնացածների, զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել։
Շաբաթվա սկզբին 7.2, 7.5 և 4.5 մագնիտուդով հզոր ցնցումներից հետո 16 երկրից մոտ 1000 փրկարար է ժամանել Վենեսուելա՝ հայտնել է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի խոսնակ Ենս Լյորկեն։ Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակն իր արտակարգ իրավիճակների արձագանքման ֆոնդից 15 միլիոն դոլար է հատկացրել Վենեսուելային օգնելու համար։
Եվրահանձնաժողովն էլ հայտարարել է, որ փրկարարական խմբեր և այլ արտակարգ օգնություն է ուղարկում Վենեսուելա։ ԵՄ ութ երկիր էլ օգնություն է ուղարկել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ փրկարարական գործողությունների շրջանակում այդ երկրներից մոբիլիզացվել է ավելի քան 520 մասնագետ: Իտալիան բժշկական խումբ է ուղարկել, իսկ Լյուքսեմբուրգն առաքման համար հավաքում է հեռահաղորդակցության և էներգետիկ սարքավորումներ։ Բրյուսելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ օգնություն տրամադրել Վենեսուելային՝ տեղում կարիքների փոփոխությանը զուգընթաց։
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան
Դիտումների քանակ4