Apple ընկերությունը բարձրացրել է iPad-ների և MacBook-ների գները։
Ինչպես գրում է Reuters գործակալությունը, ընկերությունը հայտարարել է, որ այլևս չի կարող փոխհատուցել հիշողության և տվյալների պահպանման չիպերի կտրուկ թանկացման ծախսերը, որոնք պայմանավորված են արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոնների լայնածավալ կառուցմամբ։
Որոշումը չի վերաբերում Apple-ի հիմնական եկամտի աղբյուրին՝ iPhone-ին։