Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը


Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր ու հարմարավետ վայր. այստեղ դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը։ Այս մասին հայտնել է «Իմ քայլը» հիմնադրամը։


 


Նախաձեռնությունն իրականացվում է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում։ Հիմնական նպատակն է՝ մարզերում բնակվող տարեցների համար ստեղծել ջերմ մթնոլորտ և օգնել նրանց ակտիվորեն ներգրավվել հասարակական կյանքում։


 


Ավագ սերնդի առօրյան բովանդակալից դարձնելու համար կազմակերպվելու են 4 տարբեր ուղղվածության դասընթացներ` ընթերցանություն, մեդիագրագիտություն, նկարչություն և մարմնամարզություն։


 


Միջոցառմանը հավաքված 40-ից ավել տարեցներն արդեն կատարել են իրենց ընտրությունն ու հերթագրվել նախընտրած խմբակներում։ Թեև այս պահին ակումբի անդամները բացառապես կանայք են, նրանք վստահեցրել են, որ շուտով կոգեշնչեն ու կներգրավեն նաև իրենց ամուսիններին։


Դիտումների քանակ5

Leave a comment