https://arm.sputniknews.ru/20260626/kiprvosum-nshel-en-hajtni-melgvonean-varzharani-100amjaky-tesanjut-103913704.html
Կիպրոսում նշել են հայտնի «Մելգոնեան» վարժարանի 100–ամյակը. տեսանյութ
Կիպրոսում նշել են հայտնի «Մելգոնեան» վարժարանի 100–ամյակը. տեսանյութ
Sputnik Արմենիա
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանից Կիպրոս մեկնած երաժիշտները։ 26.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-26T22:50+0400
2026-06-26T22:50+0400
2026-06-26T22:52+0400
կիպրոս
վարժարան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103913537_0:0:1280:720_1920x0_80_0_0_af7adc6e4a5e5d956626123fd2e4749e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Կիպրոսի հայտնի «Մելգոնեան» վարժարանի 100–ամյակի առթիվ այսօր երաժշտական մեծ միջոցառում է անցկացվել։ Տարիներ ի վեր փակ վարժարանն այսօր իր դռներն է բացել նախկին սաների առաջ։Ելույթ է ունեցել Նիկոսիայի Սուրբ Աստվածամայր եկեղեցու երգչախումբը, ինչպես նաև Հայաստանից Կիպրոս մեկնած երաժիշտները։Հիշեցնենք, որ «Մելգոնեան» կրթական հաստատությունը Նիկոսիայում հիմնադրել են բարերարներ Կարապետ և Գրիգոր Մելքոնյան եղբայրները 1924 թվականին: Այն սկզբում գործել է որպես որբանոց Ցեղասպանությունից մազապուրծ եղած երեխաների համար, այնուհետև վերածվել է վարժարանի: Եղբայրները կտակով այն հանձնել են Հայկական բարեգործական ընդհանուր միությանը՝ պայմանով, որ վարժարանը պիտի պահպանվի: Սակայն ՀԲԸՄ ղեկավարության որոշմամբ վարժարանը 2004 թ.-ից դադարեցրել է իր գործունեությունը: Տևական ժամանակ քննարկվում է «Մելգոնեանի» վաճառքի հարցը։
կիպրոս
2026
Լուրեր
am_HY
Կիպրոսի հայտնի «Մելգոնեան» վարժարանի 100–ամյակն է. փակ վարժարանի դռներն այսօր բացվել են տարբեր երկրներից ժամանած սաների համար
Sputnik Արմենիա
Կիպրոսի հայտնի «Մելգոնեան» վարժարանի 100–ամյակն է. փակ վարժարանի դռներն այսօր բացվել են տարբեր երկրներից ժամանած սաների համար
2026-06-26T22:50+0400
true
PT1M24S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103913537_161:0:1121:720_1920x0_80_0_0_3e9872f065d2829fa628c5a252a3fa16.jpg.webp
կիպրոս, վարժարան, տեսանյութ, տեսանյութեր, видео
կիպրոս, վարժարան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանից Կիպրոս մեկնած երաժիշտները։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Կիպրոսի հայտնի «Մելգոնեան» վարժարանի 100–ամյակի առթիվ այսօր երաժշտական մեծ միջոցառում է անցկացվել։ Տարիներ ի վեր փակ վարժարանն այսօր իր դռներն է բացել նախկին սաների առաջ։
Հիշեցնենք, որ «Մելգոնեան» կրթական հաստատությունը Նիկոսիայում հիմնադրել են բարերարներ Կարապետ և Գրիգոր Մելքոնյան եղբայրները 1924 թվականին: Այն սկզբում գործել է որպես որբանոց Ցեղասպանությունից մազապուրծ եղած երեխաների համար, այնուհետև վերածվել է վարժարանի: Եղբայրները կտակով այն հանձնել են Հայկական բարեգործական ընդհանուր միությանը՝ պայմանով, որ վարժարանը պիտի պահպանվի: Սակայն ՀԲԸՄ ղեկավարության որոշմամբ վարժարանը 2004 թ.-ից դադարեցրել է իր գործունեությունը: Տևական ժամանակ քննարկվում է «Մելգոնեանի» վաճառքի հարցը։