Մարզերից մինչև մայրաքաղաք. Հայաստանի անշարժ գույքի վիճակագրության հարթակ ԿՈՄՈյից

Հայաստանի անշարժ գույքի շուկայում առկա միտումները վաղուց արդեն դուրս են եկել զուտ կոմերցիոն շրջանակներից և ունեն ընդգծված սոցիալ-տնտեսական նշանակություն: Ոլորտի զարգացումներն ու գնային տատանումներն ուղիղ ազդեցություն ունեն հանրության կենսամակարդակի և տարածքային համաչափ զարգացման վրա: Այդուհանդերձ, երկար ժամանակ շուկայում առկա էր հավաստի և համակարգված տեղեկատվության պակաս, ինչը դժվարեցնում էր իրավիճակի անաչառ գնահատումը, հատկապես՝ մայրաքաղաքից դուրս:

Այս բացը լրացնելու և ոլորտում փաստացի տվյալների վրա հիմնված պատկեր ձևավորելու նպատակով «ԿՈՄՈ» ընկերությունը գործարկել է անշարժ գույքի վիճակագրության նոր առցանց հարթակ՝ komo.am/stats։

Հանրապետության ողջ պատկերը՝ մեկ հարթակում

Նոր համակարգի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն արտացոլում է ոչ թե առանձին հայտարարություններում վաճառողների առաջարկած սուբյեկտիվ գները, այլ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում պաշտոնապես կատարված իրական գործարքների վիճակագրությունը:

Հատկանշական է, որ հարթակը թույլ է տալիս իրականացնել տվյալների համապարփակ վերլուծություն ըստ մի քանի կարևոր ուղղությունների.

  • Ամբողջական աշխարհագրություն. տվյալները սահմանափակված չեն միայն Երևանով: Համակարգը ներառում է ՀՀ բոլոր մարզերի, քաղաքների և համայնքների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչը հնարավորություն է տալիս հստակ տեսնել, թե ինչպիսի շարժ կա մարզային շուկաներում:
  • Գույքի բոլոր տեսակները. բացի բնակարաններից և առանձնատներից, հարթակում ներկայացված է հողատարածքների, կոմերցիոն ու արտադրական տարածքների, ինչպես նաև ավտոտնակների վերաբերյալ վիճակագրությունը:
  • Ժամանակագրական դինամիկա. պարզեցված գրաֆիկների միջոցով հնարավոր է հետևել գործարքների քանակի փոփոխություններին վերջին
  • տարիների կտրվածքով՝ հասկանալու համար շուկայի իրական ակտիվությունը:
  • Հանրային և պետական շահ. Տեղեկատվության հասանելիությունը հավասար պայմաններ է ստեղծում շուկայի խոշոր խաղացողների և սովորական քաղաքացիների միջև: Սեփական գույքի հետ կապված գործարքներ պլանավորելիս կամ ներդրումային քայլեր անելիս, յուրաքանչյուր ոք այսուհետ կարող է հենվել ոչ թե պատահական ենթադրությունների կամ տարբեր պնդումների, այլ հստակ, փաստացի թվերի վրա:

Թափանցիկությունը՝ որպես կայունության երաշխիք

Անշարժ գույքի ոլորտում թվային թափանցիկության ապահովումը կարևոր քայլ է շուկայական զարգացումներն առավել կանխատեսելի դարձնելու և տեղեկատվական վակուումով պայմանավորված անհիմն շահարկումներից զերծ մնալու համար:

Նախագծի հեղինակների փոխանցմամբ՝ համակարգը շարունակաբար կատարելագործվելու է՝ հետագայում ներառելով նաև տնտեսական այլ օժանդակ ցուցանիշներ, սակայն այս փուլում ևս այն ապահովում է անհրաժեշտ և ամբողջական բազա՝ շուկայի անաչառ ուսումնասիրության համար:

Անշարժ գույքի շուկայի վիճակագրության համակարգը ստեղծվել է ԿՈՄՈ անշարժ գույքի գործակալության կողմից։

 

 

Leave a comment