https://arm.sputniknews.ru/20260626/pashinjann-yndunel-e-irani-pvokhnakhagahi-glkhavvorats-patvirakutjany-inch-harcer-en-qnnarkel-103911631.html
Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը. ի՞նչ հարցեր են քննարկել
Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը. ի՞նչ հարցեր են քննարկել
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և նոր հնարավորությունների շուրջ։ 26.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-26T21:48+0400
2026-06-26T21:48+0400
2026-06-26T21:51+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
նիկոլ փաշինյան
սեյեդ համիդ փուրմոհամադի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103911085_0:0:1500:844_1920x0_80_0_0_7e8d1067957b97e5295caeb340189ff9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիի գլխավորած պատվիրակությանը և քննարկել Հայաստան–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և նոր հնարավորությունների շուրջ։Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդումը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի ողջ տարածաշրջանում հարաբերությունների և համագործակցության հետևողական զարգացմանը:Սեյեդ Համիդ Փուրմոհամադին իր հերթին Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները և շնորհակալություն հայտնել դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի Կառավարության ցուցաբերած դիրքորոշման և մարդասիրական աջակցության համար։Հանդիպման ավարտին վարչապետ Փաշինյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։Հիշեցնենք` Փուրմոհամադին Հայաստան է ժամանել այսօր։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103911085_87:0:1420:1000_1920x0_80_0_0_956541e35f752417afa6017887660c7f.jpg.webp
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, նիկոլ փաշինյան, սեյեդ համիդ փուրմոհամադի
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, նիկոլ փաշինյան, սեյեդ համիդ փուրմոհամադի
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և նոր հնարավորությունների շուրջ։
«Քննարկվել են երկրորդ կամրջի և նոր տերմինալի կառուցման, մաքսային ոլորտում համագործակցության հետևողական զարգացման ու մաքսային ընթացակարգերին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է էներգակիրների ոլորտում փոխգործակցության զարգացումը։ Անդրադարձ է կատարվել ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, ինչպես նաև գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը միտված քայլերին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և նոր հնարավորությունների շուրջ։
Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդումը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի ողջ տարածաշրջանում հարաբերությունների և համագործակցության հետևողական զարգացմանը:
Սեյեդ Համիդ Փուրմոհամադին իր հերթին Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները և շնորհակալություն հայտնել դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի Կառավարության ցուցաբերած դիրքորոշման և մարդասիրական աջակցության համար։
Հանդիպման ավարտին վարչապետ Փաշինյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։