Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել

Քաղաքականություն

26.06.2026 | 18:11

Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալության (AA) ակադեմիան «Կիզակետում՝ Հայաստան» խորագրով միջոցառում է կազմակերպել, որի ընթացքում քննարկվել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի տարածաշրջանային և գլոբալ ազդեցությունը։

Հիմնական զեկուցողը՝ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը ներկայացրել է կարգավորման գործընթացն ու երկու երկրների հարաբերությունների երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ասպեկտները։

Միջոցառումից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment