Օլիմպիական խաղերում ՀՀ դրոշակակիրը Ակոպովա-Ռախմանին զույգն է եղել

Միլան–Կորտինա 2026 ձմեռային օլիմպիական խաղերում ՀՀ դրոշակակիրը գեղասահորդներ Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին զույգն է եղել։

 

Հայ մարզիկների մրցելույթների օրացույցը (Երևանի ժամանակով)

Դահուկավազք

Փետրվարի 7, 16:00 – Կատյա Գալստյան (20 կմ սկիաթլոն, կանայք)

Փետրվարի 8, 15:30 – Միքայել Միքայելյան (20 կմ սկիաթլոն, տղամարդիկ)

Փետրվարի 12, 16:00 – Կատյա Գալստյան (10 կմ ազատ ոճ, կանայք)

Փետրվարի 13, 14:45 – Միքայել Միքայելյան (10 կմ ազատ ոճ, տղամարդիկ)

Լեռնադահուկային սպորտ

Փետրվարի 14, 13:00 – Հարություն Հարությունյան (Հսկա ոլորավայրէջք)

Փետրվարի 16, 13:00 – Հարություն Հարությունյան (Ոլորավայրէջք)

Գեղասահք

Փետրվարի 15, 22:45 – Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին (Կարճ ծրագիր)

Փետրվարի 16, 23:00 – Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին (Ազատ ծրագիր)

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են մարզիկներ, ովքեր արդեն իսկ ունեն միջազգային խոշոր մրցաշարերի փորձ, և ակնկալիքները մեր պատվիրակությունից բավականին մեծ են՝ հատկապես դահուկավազքի և գեղասահքի մրցումներում:

Leave a comment