Փողկապ, կաշվե պայուսակ և ապակե աման․ Ֆոն դեր Լայենը, Մակրոնն ու Կոսը էլ ի՞նչ են նվիրել Փաշինյանին

ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ վերջինիս նվիրել է Salvatore Ferragamo ապրանքանիշի կարմիր փողկապ։ Այս մասին 24News-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ Հանձնաժողովը նվերը գնահատել է 94․235 դրամ։ Նվերի ստացման օրը նշվում է մարտի 19-ը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանին նվիրել է RECIFE ապրանքանիշի կաշվե պայուսակ, որը արժեքը գնահատվել է 161․918 դրամ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ նախագահի նստավայրում իր պատվին կազմակերպված պետական ընթրիքի ժամանակ Նիկոլ Փաշինյանին նվիրել է Մինաս Բժշկյանի «Ճեմարան գիտելեաց» աշխատությունը, որը հրատարակվել է 1818 թվականին Վենետիկում։ Նվերը գնահատվել է 308 635 դրամ։ Բացի այդ՝ Մակրոնը Նիկոլ Փաշինյանին նվիրել է Ֆրանսիայի Հանրապետության Պատվո լեգեոնի Մեծ Խաչ շքանշան, նվերը գնահատվել է 1 միլիոն 265 հազար 115 դրամ։

Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսը պաշտոնական այցով Հայաստան ժամանելու առթիվ Նիկոլ Փաշինյանին նվիրել է an&angel ապրանքանիշի ապակյա աման։ Նվերը գնահատվել է 70 222 դրամ։

Հասմիկ Սարգսյան

–00—ՅՄ

Leave a comment