«Ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա»․ ԱՊՀ գլխավոր քարտուղար

Քաղաքականություն

26.06.2026 | 16:30

Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ՝ նախադրյալներ կան, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս պահին նրանք չեն պատրաստվում ԵՏՄ-ից դուրս գալ։ ԱՊՀ-ի մասին ընդհանրապես խոսք չի գնում, նրանք կմնան մեր կազմում»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Լեբեդևը նշել է, որ Հայաստանի լիազոր ներկայացուցիչը ներկա է եղել ԱՊՀ տնտեսական խորհրդի այսօրվա նիստին, մասնակցել և ստորագրել է փաստաթղթերը։

«Մենք հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի»,- հավելել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment