Իր նոր գործադիր հրամանագրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է 25% մաքսատուրք սահմանել այն երկրների համար, որոնք կշարունակեն իրանական ապրանքներ կամ ծառայություններ գնել։
«Սկսած այս գործադիր հրամանագրի ուժի մեջ մտնելու օրվանից՝ Միացյալ Նահանգներ ներմուծվող այն ապրանքները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն Իրանից գնում, ներմուծում կամ այլ կերպ ստանում են որևէ ապրանք կամ ծառայություն, կարող են ենթարկվել լրացուցիչ արժեքային մաքսատուրքի, օրինակ՝ 25%», – ասվում է Սպիտակ տան կողմից ուրբաթ օրը հրապարակված գործադիր հրամանագրում։