Իրանը կարող է դառնալ ԱՄՆ-ի հերթական շուկան․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը կարող է շուտով բացվել որպես նոր շուկա ամերիկյան արտադրանքի համար՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը մտադիր է ընդլայնել գյուղատնտեսական արտահանման ծավալները դեպի այդ երկիր։

«Մենք ունենք ևս մեկ շուկա, որը շուտով կբացվի, և դա հրաշալի երկիր է՝ Իրանը։ Այն այժմ պարենային դժվարությունների է բախվում, և մենք պատրաստվում ենք նրանցից ստացած միջոցների մի մասը ծախսել մեծ քանակությամբ ցորեն, սոյայի հատիկներ և եգիպտացորեն գնելու համար։ Այս գործընթացը շատ շուտով կսկսվի և կլինի լայնածավալ»,– ասել է Թրամփը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն ներկայումս բանակցում է Իրանի հետ «ուժի դիրքերից»։

«Մենք նրանց լուրջ հարված ենք հասցրել, և այժմ բանակցում ենք բացառապես ուժի դիրքերից։ Նրանք դա գիտեն։ Նեղուցն արդեն բաց է, և այնտեղ մենք ռեկորդային ցուցանիշներ ենք գրանցում»,– հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment