ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովն է մահացել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախկին նախարար ու նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովն է մահացել է 73 տարեկան հասակում, հայտարարել է ՎՏԲ Միացյալ Լիգան։

«ՎՏԲ Միացյալ Լիգան իր խորին ցավակցությունն է հայտնում Սերգեյ Բորիսովիչ Իվանովի ընտանիքին, սիրելիներին, ընկերներին և գործընկերներին», – ասվում է տելեգրամյան ալիքում տեղադրված գրառման մեջ։

Իվանովը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2001 թվականի մարտի 28-ից մինչև 2007 թվականի փետրվարի 15-ը։

2007 թվականի փետրվարի 16-ին նա նշանակվել է առաջին փոխվարչապետ։

Leave a comment