Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Մահացել է Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար և նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։ Այս մասին հայտնում է ՎՏԲ Միացյալ լիգան:
«73 տարեկանում մահացել է ՎՏԲ Միացյալ լիգայի պատվավոր նախագահը: ՎՏԲ Միացյալ լիգան խորին ցավակցություն է հայտնում Սերգեյ Բորիսովիչ Իվանովի հարազատներին, մերձավորներին, ընկերներին և գործընկերներին», – ասված է հաղորդագրությունում։