https://arm.sputniknews.ru/20260626/adrbejany-hajastan-e-ugharkel-18-vagvon-benzin-ev-8-vagvon-dizelajin-vareliq-103875477.html
Ադրբեջանը Հայաստան է ուղարկել 18 վագոն բենզին և 8 վագոն դիզելային վառելիք
Ադրբեջանը Հայաստան է ուղարկել 18 վագոն բենզին և 8 վագոն դիզելային վառելիք
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Ադրբեջանը Հայաստան է ուղարկել նավթամթերքի հերթական խմբաքանակը՝ ԱԻ-92 մակնիշի ավտոմոբիլային բենզինով բեռնված 18 վագոն՝ 971 տոննա… 26.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-26T12:18+0400
2026-06-26T12:18+0400
2026-06-26T12:35+0400
բենզին
վառելիք
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
ներկրում
նավթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99490465_0:63:1200:738_1920x0_80_0_0_f6b907f29204fccdb148088c2fd7467f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Ադրբեջանը Հայաստան է ուղարկել նավթամթերքի հերթական խմբաքանակը՝ ԱԻ-92 մակնիշի ավտոմոբիլային բենզինով բեռնված 18 վագոն՝ 971 տոննա ընդհանուր քաշով, և դիզելային վառելիքով բեռնված 8 վագոն՝ 467 տոննա ընդհանուր քաշով։Ադրբեջանական APA գործակալության տվյալներով՝ այսօրվա դրությամբ արդեն Ադրբեջանից Հայաստան արտահանվել է ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և ավելի քան 4 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշի բենզին։Բացի այդ, Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան է փոխադրվել ավելի քան 34 հազար տոննա հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկաձավար և 414 տոննա անտրացիտ։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99490465_67:0:1134:800_1920x0_80_0_0_8db4ee0c0cf66ba5d1b46b026991fa8d.jpg.webp
բենզին, վառելիք, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, ներկրում, նավթ
բենզին, վառելիք, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, ներկրում, նավթ
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Ադրբեջանը Հայաստան է ուղարկել նավթամթերքի հերթական խմբաքանակը՝ ԱԻ-92 մակնիշի ավտոմոբիլային բենզինով բեռնված 18 վագոն՝ 971 տոննա ընդհանուր քաշով, և դիզելային վառելիքով բեռնված 8 վագոն՝ 467 տոննա ընդհանուր քաշով։
Ադրբեջանական APA գործակալության տվյալներով՝ այսօրվա դրությամբ արդեն Ադրբեջանից Հայաստան արտահանվել է ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և ավելի քան 4 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշի բենզին։
Բացի այդ, Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան է փոխադրվել ավելի քան 34 հազար տոննա հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկաձավար և 414 տոննա անտրացիտ։