https://arm.sputniknews.ru/20260626/hh-ev-rd-ardaradatutjan-nakhararnery-qnnarkel-en-prvobaciaji-volvortum-hamagvortsakcutjuny-103875593.html
ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարները քննարկել են պրոբացիայի ոլորտում համագործակցությունը
ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարները քննարկել են պրոբացիայի ոլորտում համագործակցությունը
Sputnik Արմենիա
Կողմերը քննարկել են նաև, թե ինչպես բարձրացնել միմյանց իրավական հարցումներին արձագանքելու արդյունավետությունը: 26.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-26T12:24+0400
2026-06-26T12:24+0400
2026-06-26T12:24+0400
հհ արդարադատության նախարարություն
սրբուհի գալյան
նախարար
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103866065_0:0:1500:844_1920x0_80_0_0_dcbf0e88ecb9ec77d30a6ceea8998be7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովի շրջանակում Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի իր պաշտոնակից Կոնստանտին Չույչենկոյի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։Գալյանը կարևորել է հանդիպումը՝ համագործակցության նոր հեռանկարները քննարկելու համար, իսկ Չույչենկոն առաջարկել է ընդլայնել երկկողմ պայմանագրային բազան։«Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նաև իրավական օգնության ոլորտում համագործակցության զարգացումը՝ ընդգծելով, որ այն երկկողմ հարաբերությունների ամրապնդման և իրավասու մարմինների միջև արդյունավետ փոխգործակցության ապահովման առանցքային ուղղություններից է»,- նշված է հաղորդագրության մեջ։ՀՀ արդարադատության նախարարը կարևորել է իրավական փոխօգնության վերաբերյալ հարցումների կատարման մեխանիզմների հետագա կատարելագործումը։Քննարկվել է նաև պրոբացիայի ծառայությունների (ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցների) աշխատանքի վերաբերյալ փորձի փոխանակումը:Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստին:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103866065_188:0:1313:844_1920x0_80_0_0_61df2d719ef39dc38ca3ced170c0cf79.jpg.webp
հհ արդարադատության նախարարություն, սրբուհի գալյան, նախարար, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան
հհ արդարադատության նախարարություն, սրբուհի գալյան, նախարար, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան
Կողմերը քննարկել են նաև, թե ինչպես բարձրացնել միմյանց իրավական հարցումներին արձագանքելու արդյունավետությունը:
Գալյանը կարևորել է հանդիպումը՝ համագործակցության նոր հեռանկարները քննարկելու համար, իսկ Չույչենկոն առաջարկել է ընդլայնել երկկողմ պայմանագրային բազան։
«Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նաև իրավական օգնության ոլորտում համագործակցության զարգացումը՝ ընդգծելով, որ այն երկկողմ հարաբերությունների ամրապնդման և իրավասու մարմինների միջև արդյունավետ փոխգործակցության ապահովման առանցքային ուղղություններից է»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ արդարադատության նախարարը կարևորել է իրավական փոխօգնության վերաբերյալ հարցումների կատարման մեխանիզմների հետագա կատարելագործումը։
Քննարկվել է նաև պրոբացիայի ծառայությունների (ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցների) աշխատանքի վերաբերյալ փորձի փոխանակումը:
Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստին: